Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տանիքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր (Photo)


19:13 , 4 սեպտեմբեր, 2013

Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տանիքում վերանորոգողական աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր:

Համայնքի ղեկավարը՝ Արթուր Մոււրադյանը մինչ փրկարարների ժամանելը կազմակերպել էր աշակերտների տեղհանման աշխատանքները:

Տեղում աշխատնում էին ԱԻՆ, ՆԳՆ, ԱԱ տարածքային պատասխանատուները:
Պայթուցիկները վնասազերծվել են: