ԵՄ-ի հետ ասոցացումն ու Եվրասիական միությունը միմյանց չեն հակասում, այլ միմիայն փոխլրացնում են


11:52 , 4 սեպտեմբեր, 2013

Հայաստանը շարունակելու է խորացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, մշտապես ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի ամրապնդման և որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալու իր քաղաքականությունը։ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու Եվրասիական միությունը միմյանց չեն հակասում, այլ միմիայն փոխլրացնում են: