15:32 , 6 հունվար, 2023
Քրիստոս ծնավ ու հայտնեցավ։
Սուրբ ծննդյան պատարագն Արցախում։ Շրջափակված Արցախում։
Մեր եղբայրներն ու քույրերը, մեր Արցախը։
Երանի էստեղ լինեի...
Առավոտից նայում եմ ու չեմ դադարում հիանալ Արցախից սուրբծննդյան պատարագի երեկվա նկարներով։
Նկարների մեջ երևացող հայերը, որոնք շրջափակման մեջ են արդեն մի ամիս, իրականում ամենաազատն են այսօրվա բոլոր հայերից՝ հոգով ազատ են։
Ու իրենց ֆոնին որքան խղճուկ ու ողորմելի տեսք ունեն պադավատներով ու տանսյակ թիկնապահներով շրջող, օսլայած կոստյումներով, ինքնագոհ ժպիտով կապիտուլյանտները, որոնք կապված են մեղքի ու տգիտության շղթաներով։
Սա տեսակի պայքար է։ Մեր Տիրոջից խնդրենք արցախցու տոկունություն մեզ բոլորիս
#ՀավերժականՀայաստան’ի համար այս պայքարում։
նկարները՝ Էդգար Հարությունյանի