Սենյակը, որտեղ ապրել է Մեսսին ԱԱ-2022-ի ընթացքում, կվերածվի թանգարանի


00:28 , 28 դեկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

Հայտնի է դարձել, որ սենյակը, որտեղ ԱԱ-2022-ի ընթացքում ապրել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, թանգարանի կվերածվի։

Համարը, որն ունի երկու մեկտեղանի մահճակալ, գրասեղան, բազկաթոռներ ու բազմոց, թանգարան կդառնա։

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ մտահղացման հեղինակները կփորձեն առավելագույնս պահպանել ինտերյերը, որը եղել է ԱԱ-ի ժամանակ։ Համարի դռանը կկախվի Արգենտինայի զինանշանն ու  «Լ․ Մեսսի» գրությունը։