ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Իրանը Ռուսաստանից միջուկային ոլորտում օգնություն է խնդրում. CNN


22:35 , 4 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Իրանը, իբր, Ռուսաստանից օգնություն է խնդրում միջուկային վառելիքի արտադրության համար նյութեր ձեռք բերելու և Թեհրանի միջուկային զենքի ծրագիրն արագացնելու հարցում, մի նպատակ, որը Իրանի իշխանությունները բազմիցս հերքել են: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության անանուն տվյալներին։

Հրատարակությունը նշում է, որ, ըստ հետախուզության, Իրանը Ռուսաստանի Դաշնությունից օգնություն է խնդրում հավելյալ միջուկային նյութեր ձեռք բերելու և միջուկային վառելիք արտադրելու համար, ինչը կարող է զգալիորեն կրճատել միջուկային զենք ստեղծելու Թեհրանի «բեկումնային ժամանակը»։

Նշվում է, որ միաժամանակ պարզ չէ՝ արդյոք Մոսկվան համաձայնել է Թեհրանի խնդրանքներին։

CNN-ը պնդում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը մտահոգությամբ է հետևում Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունների հնարավոր զարգացմանը։