Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր է Հայաստանի անվտանգության համար. Ռուբեն Ռուբինյան


14:26 , 29 հոկտեմբեր, 2022

Aysor.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր է Հայաստանի անվտանգության համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Այդ սպառնալիքները, ըստ նրա, պետք է կառավարել ու վերացնել:

«Համոզված ենք, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման միջոցը համակեցության, այսինքն՝ միմյանց գոյության  չբացառման բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին, մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի ու Վրաստանի հետ», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: