Իսկ «Այբ» դպրոց ո՞ւմ երեխաներն են հաճախում…


11:30 , 2 սեպտեմբեր, 2013

Դիտում էի իմ շատ սիրելի և հին ընկեր Սաթիկ Սեյրանյանի հաղորդումն «Այբ» դպրոցի մասին: Տպավորությունս դպրոցի մասին բարձր էր, հաղորդումից հետո՝ հակառակը: Բացասական, որովհետև ես չեմ սիրում, երբ բացարձակացնում են մեկ բան և հասարակությանը համոզում, որ քո երեխան, որ հաճախում է հանրակրթական դպրոց, անգրագետ է մնալու, որովհետև դու չես վճարում կրթության համար: Իմ երկու երեխան սովորում են «Դանիել Վարուժանի» անվան թիվ 89 դպրոցում. ես գոհ եմ և´ ուսուցիչներից, և´ կրթական համակարգից, դպրոցական մթնոլորտն էլ տրամադրող է: Պետք չէ խոսել կրթական համակարգի մասին բացասական և գովազդել մեկ բան, որը հասանելի չէ շատ ծնողների: Իսկ «Այբ» դպրոց ո՞ւմ երեխաներն են հաճախում…. Հասարակությանը պետք չէ բաժանել երկու խմբի…