Tropical Island Paradise` զբոսանավ-կղզի


12:06 , 1 սեպտեմբեր, 2013

Կարիբյան ավազանի բնապատկերներով ոգևորված` Yacht Island Design-ն առաջարկել է հասարակածային դրախտի իր տեսիլքը: 

Դասական կղզու լանդշաֆտը և համապատասխան համարները տեղադրել են 90-մետրանոց Tropical Island Paradise զբոսանավի վրա: «Կղզու» ամենահետաքրքիր մասը հրաբխի տեսքով տանիքն է: Ներսում կա կինոթատրոն, գրադարան, խաղասենյակ, սպորտային դահլիճ, սպա-կենտրոն և VIP-համարներ: 

Զբոսանավ-կղզու տախտակամածի վրա կան նաև արևային լոգանքի համար նախատեսված բարաքներ, բար և լողավազան: Այդ կղզին կարող է հյուրընկալել տասը մարդու: