Անձնավորումը քաղաքական պայքարի լավագույն ձևը չէ


13:20 , 31 օգոստոս, 2013

Շատ հարգված ընկերներ նշում են, որ անձնավորումը քաղաքական պայքարի լավագույն ձևը չէ: Անշուշտ, կիսում եմ ձեր կարծիքը: Ուրեմն խոսենք ըստ էության, առանց անձնական հարձակումների ու վիրավորանքների: Առնվազն երեք կարևորագույն ու փոխզիջման ոչ ենթակա անհամաձայնություն ունենք Սարդարապատ/Նախախորհրդարանի հետ քաղաքացիական շարժումների հետ կապված. ա) կտրականապես մերժում ենք ինքնակալության, առաջնորդապաշտության ցանկացած ձև բ) դավադրամոլությունը, վհուկների որսը համարում ենք քաղաքացիական շարժման էության ու բնույթի հետ անհամատեղելի գ) ՈՐԵՎԷ քաղաքական ուժի կողմից քաղաքացիական պայքարի վերահսկումն անընդունելի է: Եթե անգամ այդ ուժը իրեն «կուսակցություն» չի հռչակում, այլ ինչ-որ մեկ այլ ձևաչափ: