Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. Ջերմուկի ուղղությամբ մխրճված ադրբեջանական ջոկատը դեռ շրջափակման մեջ է. ՊՆ խոսնակ


10:12 , 21 սեպտեմբեր, 2022

Aysor.am-ը գրում է

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞, ինչպես ԳՇ պետն էր ասել՝ «սպասում եք, որ պաշարները վերջանան ու ինքնուրույն հետ գնան»՝ ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստներին՝ ՊՆ խոսնակն ասաց. «Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ և ՛ նյութական, և՛ այլ: Կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: