ՀԱՊԿ առաքելությունը օպերատիվ տեղեկատվություն է ստացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին


13:41 , 16 սեպտեմբեր, 2022

Aysor.am-ը գրում է․

Ռուս սահմանապահները Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբին տեղեկացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Իրավիճակի տեսլականը և կատարվողի մասին օպերատիվ տեղեկատվություն ստացանք մեր սահմանապահներից, ովքեր ի թիվս այլոց ծառայում են սահմանին և մասնակցում ՀՀ պետական սահմանի առանձին հատվածների պաշտպանությանը», - ասել է Սիդորովը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ Ռոման Գոլուբիցկու հետ աշխատանքային հանդիպումից հետո։