Ստանիսլավ Զասին տարածաշրջան գործուղելու որոշումը «դատարկ որոշում էր». Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է համարում


12:07 , 14 սեպտեմբեր, 2022

Aysor.am-ը գրում է․

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի համար ՀԱՊԿ երեկվա նիստի արդյունքը մակերեսային է, «թեև զարմանալի չէ»։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը «դատարկ որոշում էր», որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։

«Հետագա մեկնաբանությունները «օբյեկտիվ պատկեր ստանալու անհրաժեշտության մասին, քանի որ հակասական տեղեկություններ են ստացվում երկու կողմերից» և, որ «դժվար է խոսել սահմանի խախտման մասին», քանի որ «այն սահմանազատված չէ», լավագույնս բնութագրում է ՀԱՊԿ անիմաստությունը...», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: