Թող տեսնեն՝ ինչ օր է ընկել պոմիդորը, չորս-հինգ օր է՝ ջուր չեն տալիս. Արտաշատցիները փակել են Երևան-Արտաշատ ճանապարհը


17:43 , 2 սեպտեմբեր, 2022

Pastinfo.am-ը գրում է․

Արտաշատցիները փակել են Երևան-Արտաշատ ճանապարհը։ Արտաշատցիները դժգոհում են ոռոգման պայմանների բացակայությունից, նշում են՝ լոլիկը փչացել է, ջուր չկա:

«Թող տեսնեն՝ ինչ օր է ընկել պոմիդորը։ Չորս-հինգ օր է՝ ջուր չեն տալիս, վերջը ի՞նչ է լինելու դրա» ,- նշեց արտաշատցիներից մեկը։