48 ժամվա ընթացքում Սիրիայի վրա կնետվի ավելի քան 100 հրթիռ. Daily Telegraph


02:49 , 30 օգոստոս, 2013

Hayeli.am-ը գրում է.

Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Արևմուտքը կայծակնային հարված է պատրաստում Սիրիայի դեմ, որի սկսվելուց 48 ժամվա ընթացքում Սիրիայի վրա նետվելու է ավելի քան 100 հրթիռ: Ըստ պարբերականի` ամերիկյան ինքնաթիռները Սիրիայի վրա թռիչքներ են իրագործելու Կիպրոսի տարածքից և Թուրքիայի «Ինջիրլիքի» ավիաբազայից:  Բացի այդ, նշվել է, որ բրիտանական Trafalgar տիպի սուզանավը, որը զինված է Tomahawk հրթիռներով, միացել է Միջերկրական ծովում ամերիկյան ռազմանավերին: