ԱՄՆ և ՌԴ դեսպանները քաղբանտարկյալների և քաղաքական այլ ճնշումների մասով ասելիք չունե՞ն


21:33 , 21 հուլիս, 2022

ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտարարում է, թե ինքը այս պահին չի կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալի կարգավիճակ ունեցող անձինք։ Ուշադրությու՛ն, նշում է, թե իհարկե, կան կալանավորվածներ, նրանցից որոշ մարդիկ արդեն ազատվել են, բայց եկեք արագ եզրակացությունների չհանգենք, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ որոշումներ կկայացվեն։
Նիկոլի դեմ խոնարհվելու ռեկորդակիր սույն ԵՄ դեսպանը նոր ռեկորդ է խփում, բայց այս անգամ ոչ թե խոնարհվելու, այլ` առաքելության ձախողման։ Ի՞նչ նկատի ունի դեսպանը, երբ ասում է թե քաղբանտարկյալներ չի տեսնում, բայց կան կալանավորվածներ։ Ի՞նչ արարքների համար կալանավորվածներ կան տիկին ռեկորդակիր խոնարհվող դեսպան, կարո՞ղ է գողությա՞ն, սպանությա՞ն, քաղաքական հայացքների՞, թե՞... ու՞մ են Նիկոլենք բաց թողել մարդասպանների՞ն, թե՞ քաղբանտարկյալներին։
Չկա՛, չկա՛ հարցադրմանս պատասխանը, ինչպես և Հայաստանում ժողովրդավարության բռնաբարմամբ մտահոգ ԵՄ դեսպան չկա։
Ի դեպ` ԱՄՆ և ՌԴ դեսպանները քաղբանտարկյալների և քաղաքական այլ ճնշումների մասով ասելիք չունե՞ն։