Տիրուկ Հակոբյանի առաջնեկն ու ամուսնու ընտրած անունը


13:16 , 7 հունիս, 2022

Bravo.am-ը գրում է.

Դերասանուհի Տիրուկ Հակոբյանը կես ամիս է՝ վայելում է առաջնեկի ներկայությունը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ դստեր անունն ամուսինն է ընտրել. «Հայկը տարբեր անուններ էր կարդում, եւ երբ Դանիելլային հասավ, կանգ առավ: Ինձ էլ դուր եկավ անունը, եւ համաձայնության եկանք»:

Տիրուկը խոստովանել է, որ փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո կարծես նորովի սիրահարված լինի կյանքին.«Ամեն չնչին բանի մեջ սեր եմ տեսնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: