Մերձավոր Արևելքի առաջնորդները պետք է Նժդեհ կարդան. ուժն է ծնում իրավունք


16:35 , 28 օգոստոս, 2013

Ռեյգանի օրոք «Հզբոլան» պայթեցրեց Լիբանանում ԱՄՆ «խաղաղապահների» զորանոցը։ 300 զոհ (ամերիկացի ու ֆրանսիացի)։ Փարիզն ու Վաշինգտոնը մի 2 անգամ ձևի համար ռմբահարեցին ու լավրով եղան Լիբանանից։

Քլինթոնի օրոք ամերիկացիք փորձեցին խփել սոմալիացի Մոհամադ Այդիդին (ինքը կոնկրետ անբարոյականի տղա էր), բայց կորցրին 2 ուղղաթիռ, տվեցին մոտ 20 զոհ, մի 100 վիրավոր ու լավրով եղան Սոմալիից։ 

2004-ին իրաքյան Ֆալուջա քաղաք, շիաների ու ամերիկացիների միջև 3–ամսյա ճակատամարտ։ Ամերիկացիները չեն կարողանում ջախջախել ապստամբներին, կորցնում են մի 500 մարդ, ամեն ինչ վերջանում է խաղաղ համաձայնությամբ։ Ապստամբների ղեկավարներից Մոհթադա աս–Սադրն էսօր Իրաքի շիաների առաջնորդներից մեկն է։

Նենց որ, հատկապես Մերձավոր Արևելքի առաջնորդները պիտի Նժդեհ կարդան. ուժն է ծնում իրավունք։