Առանց երկրպագուների աջակցության հնարավոր է՝ այս հաղթանակը չլիներ. Բաչկով


00:49 , 31 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնությունը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով.

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար: Առանց այդ աջակցության այս հաղթանակը հնարավոր է՝ չլիներ: Շնորհակալ եմ նաև լրագրողներիդ՝ այս ամենը հանրությանը հասանելի դարձնելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև ինձ (ծիծաղում է), քանի որ իսկապես  հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- ասել է Բաչկովը: