Իշխանավորների փոխանցած աշխատավարձերը արմավիրցիներին բաժանվեցին. ամեն գյուղացուն հասավ 21 հազար դրամ


10:03 , 28 օգոստոս, 2013

Ոստիկանների անասունություններից հետո գուցե հիմա էս թեման երկրորդական լինի, բայց կարծում եմ` չարժե շրջանցել... Հիշում եք երեւի, որ գարնանը կարկուտը Արմավիրի մարզի 43 գյուղերի 13 հազար տնտեսություն ավերեց..... Հիշում եք նաեւ, որ էդ ժամանակ գյուղացին լացում էր, անճարությունից մայրուղիներն էր փակում, իսկ քաղաքական, իշխանական եւ հոգեւոր էլիտան մի բուրժուի եկեղեցու օծման արարողությանն էր մասնակցում... Հիշում եք նաեւ, որ երբ իրավիճակը սկսեց վերահսկողությունից դուրս գալ, որոշ իշխանավորներ հայտարարեցին, թե իբր իրենց աշխատավարձերը փոխանցում են տուժած գյուղացիներին, ու այդպես բացվեց գյուղացիներին աջակցելու հիմնադրամը: Հիմա եկավ ժամանակը, որ էդ հիմնադրամի գումարները պետք է բաժանեն գյուղացիներին, ու ի՞նչ ա ստացվել՝ յուրաքանչյուր գյուղացու ընդամենը 21 հազար դրամ: Հիմա մարդ չգիտի` ծիծաղի՞, թե՞ տխրի... 21 հազարը էդ աշխատավարձ փոխանցող պաշտոնյաների մի մեքենայի օրական բենզինի փողի կեսն է երեւի......արա գոնե չհայտարարեիք էդ փողի մասին, սուս-փուս փակեիք էդ հիմնադրամն ու ասեիք՝ հարգելի գյուղացի, էդ փողը կորել ա.....