Հնար լիներ` էս փոքր ազգերը իսկական դաս տային ամերիկաներին ու ռուսաստաններին...


02:03 , 28 օգոստոս, 2013

Աշխարհի հզորների հերթական զոհը Սիրիան է: Ամենակուլ գազանի պես կհոշոտեն աշխարհի ամենահին պետություններից մեկին: Գտել են պատրվակը, մնացածը տեխնիկայի հարց է: 
Փոքր ժողովուրդներս կրակն ենք ընկել. մեկը փորձում է թնդանոթով ժողովրդավարություն հաստատել, մյուսը՝ տնտեսական ինտերվենցիայով պահել բոլորին իր ազդեցության ներքո, երրորդը իր արժեհամակարգն է փաթաթում մեր նմաննների վզին... Մենք ու մեր պեսներն էլ անզորությունից հանձնվում ենք, նահանջում ենք, վախենում ենք... Հնար լիներ, որ էս փոքր ազգերը գտնեին ձևը՝ իսկական դաս տալու բոլոր ամերիկաներին ու ռուսաստաններին...