Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հրապարակել Արցախի նախագահին հյուրընկալելու տեսանյութը։
«Հյուրընկալել ենք Արցախի կառավարության անդամներին՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Քննարկել ենք Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրների լուծման ուղիները»: