ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն Արցախ է մեկնել. «Հրապարակ»


18:51 , 14 ապրիլ, 2022

Hraparak.am-ը գրում է.

«Հրապարակը» գրում է, որ երեկ Արցախ է շտապել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և ՀՀ ԱԺ ընդդիմադիրներ պատգամավորները Երևան վերադարձի ճանապարհին տեսել են նրա մեքենան և թե ինչպես է նա հատում Արցախի սահմանը։

«Մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել․ կամ՝ Նիկոլ Փաշինյանը բանագնաց է ուղարկել Արցախ, որպեսզի նա տեղում ուսումնասիրի իրավիճակն ու զեկուցի իրեն, կամ՝ ԱԱԾ տնօրենը մեկնել է Արցախում որոշակի գործողություններ իրականացնելու նպատակով, կամ էլ հնարավոր է՝ գնացել է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպելու համար»,- գրում է թերթը։