Մի անգամ ակադեմիկոս Արմենակ Նազարովի տունը գող է մտնում: Երբ գողը պատրաստվում է դուրս գալ, տեսնում է գիտնականին:
Շվարած կանգնում է և նայում նրա երեսին:
- Ներիր ինձ, պրոֆեսոր, ես չգիտեի, որ այս իրերը ձերն են, - կմկմում է գողը:
- Բայց մի՞թե չգիտեիր, որ դրանք քոնը չեն,- զայրացած ասում է մեծ գիտնականը: