Հույս ունենանք, որ ակտիվ ամռանից հետո կունենանք բարեփոխումների աշուն


15:36 , 26 օգոստոս, 2013

Բազմաթիվ կարծիքներ կարդացի, որ սպասվում է ակտիվ քաղաքական աշուն: Իմ կարծիքով, դա համապատասխանում է իրականությանը: Այս տարվա ամառը բացառություն էր` համեմատած մնացածների հետ: Այս տարի բավականին ակտիվ ամառ ունեցանք: Իսկ թե ինչու են խոսում այն մասին, որ ակտիվ քաղաքական աշուն է սպասվում, կարծում եմ` պարզ է բոլորիս: Երկրի ներքաղաքական վիճակը արդեն դադարել է միայն ընդդիմադիր կուսակցություններին հուզող հարց լինելուց: Վերջին ամիսներին մեծ թափ են ստացել քաղաքացիական բողոքները. ազատամարտիկների, տրանսպորտի, ուսման վարձերի թանկացման, Կոմիտաս 5 հասցեում շինարարության, նոր կայանատեղիների ստեղծման խնդիների մասին կարելի է կարդալ եւ լսել ցանկացած լրատվական կայք մտնելով կամ հեռուստատեսային ալիք դիտելով: Հույս ունենանք, որ կանխատեսումները իրոք կհամապատասխանեն իրականությանը եւ կունենանք բարեփոխումների աշուն: