Ռոբերտ Լևանդովսկի. «Մերժել եմ «Չելսիին», «Յունայթեդին» և «Ռեալին»


18:47 , 24 օգոստոս, 2013

Armfootball.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչ թիմերից է ստացել առաջարկներ.

- Կարող եմ հաստատել, որ զրուցել եմ Մոուրինյոյի հետ, ես ունեմ նրա հեռախոսահամարը:

Մեկ տարի առաջ էլ զրուցել եմ սըր Ալեքսի հետ, այդ զրույցը հիանալի տպավորություններ է թողել:

Չեմպիոնների Լիգայի խաղից անմիջապես հետո երկար զրույց եմ ունեցել նաև Ֆլորենտինո Պերեսի հետ: Ես չեմ ասել «ոչ»: Ժամանակի մեծ մասը խոսում էր հենց Պերեսը,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Kicker-ը: