Ամենածանր եթերը, հորս հիվանդության մասին իմացել էինք սեպտեմբերին… Մանե Գրիգորյանը հոր մահից հետո առաջին անգամ վերադարձել է եթեր. նա արտասվել է եթերում (Video)


18:29 , 1 մարտ, 2022

Tert.am Life-ը գրում է.

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվանից հետո դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, առաջին անգամ վերադարձել է եթեր, թեև նրա համար շատ ծանր շրջան է։ Մանեն այսօրվանից կրկին վարելու է Առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագիրը։

Մանեն եթերը սկսել է հոր մասին հուզիչ խոսքով։ Նա պատմել է, որ հայրիկի հիվանդության մասին իմացել են 2021 թվականի սեպտեմբերին, երբ սկսվում էր Առաջին ալիքի աշնանային եթերաշրջանը։ Ինքը փորձել է ամեն ինչ անել, որպեսզի ոչ հեռուստադիտողները, ոչ էլ հայրը, ով միշտ հետևում էր իր եթերներին, չզգան ընկճվածությունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tert.am Life (@tert.am.life)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: