A1plus.am-ը գրում է.
Կոմիտաս 5 և հարակից շենքերի բնակիչները կրկին փողոց էին դուրս եկել: Նրանք բողոքում էին բարձրահարկ շենքի կառուցման դեմ: Այսօր բնակիչների հետ բանակցելու էր եկել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը բնակիչներին ներկայացրեց, իր խոսքերով, հաստատված նախագիծը, բնակիչները պնդեցին հակառակը:
Հրայր Անտոնյանը այնուհետև հայտարարեց, որ շենքը կառուցվելու է: Այստեղ էր նաև շինարարություն իրականացնող կազմակերպության տնօրենը՝ իր փաստաթղթերով: Կոմիտասի 5-ի բնակիչները դիմել են նաև Նախախորհրդարանին:
Հանդիպման ավարտին բնակիչներն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը ընդհանուր հայտարարի չեկան: