Չափի զգացումն էլ է լավ բան, թե՞ հրթիռներից բացի տժժալու ու ղժժալու ուրիշ թեմա չեք կարողանում գտնել


18:09 , 20 օգոստոս, 2013

Ուզում եմ դիմել բոլոր նրանք, ովքեր իրենց պարտքն են համարում Հայաստանին քննադատել Չինաստանից հրթիռային համալիրներ գնելու համար՝ հընթացս ձև բռնելով, թե «չինական» բառն արդեն խնդալու ա: Դուք գոնե տեղյա՞կ եք չինական ռազմական տեխնիկայի որակից ու մակարդակից: Գոնե հասկանու՞մ եք, որ Չինաստանը աշխարհում զենք արտահանող երրորդ երկիրն ա: Կամ էլ երբ 99-ին նույն Հայաստանը նույն Չինաստանից «Թայֆուն» համակարգեր գնեց, ձեր փայ հումորի զգացումը ձեր օրգանիզմի ո՞ր հատվածում էր ծվարել: Իսկ երբ նույն 99-ին Փաշինյան Նիկոլը իր թերթում «բոցում» էր, թե, տեսեք-տեսեք, Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղությունից, իսկ էդ ընթացքում մասսայական ոչնչացման զենք են ներկրում Չինաստանից, էդ ինչի՞ հիմիկվա էս ջահելներից կամ իրենց հոպարներից (պապաներից, քեռիներից, կարճ ասած՝ մեծերից) մեկը չասեց՝ Նիկոլ, էս ի՞նչ ես ասում, կարո՞ղ ա էդ զենքը, ասենք, Սարգսյան Վազգենը Արարատի իր տան բակում կանգնացնելու համար ա բերել: Չափի զգացումն էլ լավ բան ա, չէ՞: Թե՞ էս երկրում տժժալու ու ղժժալու ուրիշ թեմա չեք կարողանում գտնել: