Ճիշտ կլինի, որ TV-ով ցերեկվա ժամերին համասեռամոլների հետ կապված նյութեր չցուցադրեն


17:20 , 20 օգոստոս, 2013

TV-ների հարգելի ներկայացուցիչներ ջան, մտածելու տեղիք տամ ձեզ: Հնարավո՞ր է, ցերեկվա ժամերին արգելեք համասեռամոլների հետ կապված նյութերի ցուցադրությունը: Դա կարելի է անել երեկոյան ժամը 22:00-ից հետո, երբ երեխաները քնած են: Պատկերացրեք այն, որ ցերեկվա ժամին երեխաները տունը նստած են և նորություններով տեսնում են համասեռամոլների համբուրվելը, երեխաների մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում, և դա նստում է իրենց ենթագիտակցության մեջ: Դա համարվում է պրոպագանդայի մի տեսակ: Նման նյութերի տեղը կարելի է ցուցադրել տարբեր տեսակի գեղեցիկ հարսանիքներ՝ Աղջիկ + Տղա = Սեր, երջանիկ ընտանիք տարբերակով:
Հ.Գ. Այսօր առավոտյան ժամը 11-ին մոտ 3-4 րոպեանոց նյութ տեսա, թե ինչպես Նոր Զելանդիայում ամուսնանում են լեսբուհիներ: