22:32 , 15 սեպտեմբեր, 2021
Իրանական մեքենաներից Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից գանձվող գումարների խնդրին անդրադառնալով` վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, թե քանի որ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների հանգամանքը, Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը։ Պայմանավորվածություն ասելով չագուչավորը նկատի ունի իր բանավոր պայմանավորվածությունները, որոնք կայացրել է իր կարճ խելքով, արագի մեջ, առանց հազար ու մի հնարավոր ռիսկերը հաշվի առնելով, և հավանաբար միայնակ։ Դրա համար էլ այսօր չի կարողանում նույնիսկ ռուսական խաղաղապահներից նորմալ օգնություն մուրալ, որպեսզի նրանք հարցը կարգավորեն։ Ընդդիմադիր տարիներին այսօրվա չագուչավորը մեղադրում էր նախկին իշխանություններին ոչ ինստիտուցիոնալ ձևով որոշումներ կայացնելու մեջ, այսօր ինքն է այդպես որոշումներ կայացնում` գերազանցելով նախկինում հետույքով կայացված որոշումների բոլոր նախադեպերը, իսկ դրանց հետևանքները կրում ենք բոլորս։ Ցավոք, մի պոպուլիստ չագուչավորի հերթական կարճամտության պատճառով վտանգված է ամենահուսալի հարևան երկրի հետ ապրանքաշրջանառությունը։
Քանի դեռ Հայաստանը չի դարձել ինստիտուցիոնալ երկիր` շարունակելու ենք ավելի վատ ապրել, իսկ հետո վերջնականապես կորցնելու ենք մեր անկախությունը։