Մի աստղ բացակա էր երկնքում


13:08 , 20 օգոստոս, 2013

Երեկ երեկոյան երկնքից բոլոր աստղերն ընկան:
Մենք երկուսով պահեցինք մեր երազանքները, ամեն երազանքին մի աստղ…
Այնքան էինք տարված, որ մոռացանք մյուս օրվա մասին ու հենց մյուս օրն էլ տեսանք, որ երկինքը դատարկ է:
Բայց իմ երազանքներն իրականացան, ու ես սովորեցի.
Սիրել քո երաժշտությունը
Չքնել գիշերը
Լինել կողքիդ
Լինել հավատարիմ
Ապրել քո ներկայով
Սպասել քո զանգերին
Սիրել ծիծաղդ
Հավատալ հեքիաթներին
Որախանալ թախիծով
Կորցնել գլուխս

Բայց չսովորեցի սիրել քեզ այնպես, ինչպես դու ես ինձ սիրում: