Միայն պրոֆեսիոնալը կարող է ընդունել իր կազմակերպության վրիպումն ու հանգիստ այդ մասին խոսել


20:59 , 31 հունվար, 2012

Anna Israelyanը մեկնաբանում է երեկ «Առավոտի» կայքում ակնհայտորեն զավեշտալի հայտարարությունը հրապարակելը. «Ես ընդունում եմ, որ ստացված հաղորդագրությունը հրապարակելը վրիպում է եղել, որ պայմանավորված էր աշխատանքային խնդիրներով, որոնք իհարկե, ոչ մեկին՝ մեզնից բացի, չեն հետաքրքրի։ Բայց երկրորդ հրապարակմամբ՝ 2 ժամ անց, մենք նշել ենք, որ սա ակնհայտորեն կատակ է։»

Ես իմ հերթին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ եմ հայտնում Աննա Իսրայելյանին, որովհետև միայն պրոֆեսիոնալը կարող է առանց վերապահումների ընդունել իր կազմակերպության վրիպումն ու հանգիստ այդ մասին խոսել։ Շատ լավ կլիներ, որ երիտասարդ լրագրողներին ու խմբագիրներին սա օրինակ ծառայեր։