Թերթում եմ մեկիկ-մեկիկ, Եզերքներն ահա ափիս, Ոտքիս տակ քամիներ եմ հավաքում, փայփայում, Գիշերներ իմ թևերի մեջ ամուր բարուրում:
Տես, լուսինը տաք է, Ես կանգնել եմ վրան, Թուխ ամպերն ինձ օրորում են, Ինձ են պահապան: Տես, կապույտ երազը, Ես գտել եմ նրան, Այնտեղ գույները շատ պարզ են, Թե կուզես գնանք:
Թողեք ինձ, ես լավ եմ, Ձեզ վաղուց եմ լքել, Շապիկները ձեզ համար են, Ինչու եք բերել: Ես արդեն հեռու եմ, Ամենիցդ հեռու, Իմ թևերը վերևում են, Էլ չեմ դառնալու…
Թերթում եմ մեկիկ-մեկիկ, Եզերքներ ափիս մոտիկ, Ծովերը մերկանում են, Անհուններն են բացում, Հավքերը վարսերիս տակ են երգում, Անդորրում:
Տես, ինչ լավն է օդը, Թափանցիկ է ու թարմ, Իմ ձեռքերը ամպոտվել են, Դարձել բալասան:
Հազարան երազը, Ես բռնել եմ նրան, Հազարան ձայները իմն են Այստեղ կմնամ:
Հեքիաթ
(խոսք. հեղ.՝ Զառա Գևորգյան)
Երեք հեքիաթ գրպանիս մեջ, Երկուսը` ինձ, Մեկը տամ քեզ:
Սուս արա, փուս արա, Տես թե ինձ չբռնեն, Ախ արա, վախ արա Թե չէ ինձ կտանեն.
Լուսնի հետ խաղ անեմ, Շողերը շվաքիս չեն հասնի, Քարեր կհավաքեմ, Մանյակներ կշարեմ փիրուզի, Ալյուրն ու փոխինձը Դնեմ գոգին իմ պատուհանի, Երթիկից կնայեմ, տեսնեմ` ով մեր տան մոտով կանցնի:
Առավոտ, Լուսացավ, Արթնացա, Վեր կացա:
Սուս արա, փուս արա…
Խոսկապ
(խոսք. հեղ.՝ Զառա Գևորգյան)
Հեյ, տեսել է ու հավանել է, Հեյ, ասել են, որ շատ ղոչաղ է:
Հեյ, հարազատով հավաքվել են, Հեյ, աղջկան մեր հավանել են:
Հեյ, հիմա խոսեք, … շնորհավորենք: Հեյ, մնում է, որ համաձայնեք:
Համա թե էն չէ, Մի քիչ էլ կարճ է, Գրպանին նայենք, Մեր խոսքը ասենք:
Աման-աման, ինչ անենք, Աման-աման, նշանենք, Աման-աման, դե խոսեք, Էդ կոնյակն էլ հրես հանեք:
Նվիրած մատանին, մատանին Սպիտակ ոսկուց է, չէ արծաթից է, Սպիտակ ոսկուց է, չէ արծաթից է:
Մատանու քարերը, քարերը Ադամանդից են, չէ հա ստից են, Ադամանդից են, չէ հա ստից են:
Խոսում են, խոսում, Բերանները շարժվում էն, Խառնվում, չեն փակվում, Խանգարում, չեն լռում: Բամբասում, մեջ ընկնում
Էս հարցը շատ լուրջ քննարկում է պահանջում, Մենակով չեն լուծում, Առանց մեզ չի լինում, Առանց մեզ չի լինում: