Հայկական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը կանխարգելելու ուղղությամբ. ՊՆ-ում քննարկել են իրավիճակը Երասխի հատվածում


20:24 , 21 հուլիս, 2021

Aysor.am-ը գրում է.

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների վերաբերյալ ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: