1in.am-ը գրում է.
Այսօր Սուրբ խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարանում տեղի ունեցավ խաչադրման արարողություն: Տեղադրվեց 1713-րդ խաչը, որը խորհրդանշում է քրիստոնյա Հայաստանի տարիքը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Ծայրագույն Պատրիարք ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, 12 թեմակալ առաջնորդների մասնակցությամբ ազդարարվեց խաչի օծման արարողությունը:
Հանրապետության բոլոր մարզերից արարողությանը մասնակցելու էին եկել բազմաթիվ մարդիկ, ովքեր հանրությանը ներկայանում էին իրենց մրգառատ և գեղեցիկ դիզայնով աչքի ընկնող տաղավարներով: Այսօր շատ ընտանիքներ կնքվեցին:
Ինչպես տեղեկացրել էինք, խաչքավոր էր ընտրվել ԱԺ պատգամավոր, «Արփա-Սևան» ընկերության նախագահ, Սուրբ Խաչի կառուցման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած Հակոբ Հակոբյանը:
1713-րդ խաչը Սուրբ Խաչի վրա ամրացնելուց հետո Գարեգին Բ կաթողիկոսն իր հովվապետական աղոթքը հնչեցրեց:
Ամենուր հնչում էր երգ ու պար, բարձր տրամադրություն էր տիրում: