Ալեն Մարգարյանին ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը. Տաթև Հովակիմյան


12:26 , 4 հուլիս, 2021
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մեր զոհված հերոսներից Ալեն Մարգարյանին ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը.
Ալենը զենքը վայր չի դրել.
Ալենը չի հանձնվել.
Ալենը կռվել է մինչև վերջ.
Ալենը տվել է միակ չվերականգնվող երևույթը` կյանքը.
Ալենը հերոս է, «հերոս» բառի իրական կրողը.
Ալենն ու իր նման տղերքը դարձան գաղափար, որի կրողները ապագայի կերտողներն են.