Օրվա առակը՝ Գանդին և կոշիկը


15:04 , 16 օգոստոս, 2013

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի անգամ գնացք նստելիս Գանդիի ոտքից ընկավ իր կոշիկը երկաթգծերի վրա: Նա չկարողացավ բարձրացնել այն, որովհետև գնացքն արդեն շարժվում էր: Ի զարմանս իր ուղեկիցների` Գանդին հանգստությամբ հանեց իր մյուս կոշիկը և նետեց այն երկաթգծերի վրա՝ առաջին կոշիկին որքան որ հնարավոր է մոտ: Երբ նրան հարցրին, թե ինչու՞ նա դա արեց, Գանդին ժպտաց. «Երկաթգծերի վրա իմ կոշիկը գտած կարիքավոր մարդուն անտարակույս անհրաժեշտ կլինի դրա զույգը»:

Սալվադոր Դալի. «Սյուրռեալիստական առարկա, որն ընդունակ է չափել պահի հիշողությունը», 1932