11:30 , 11 հունիս, 2021
Նկարում Արևմտյան Հայաստանի Մշո Սբ. Կարապետ վանքի՝ շինանյութի վերածված արձանագիր տապանաքարն է ներկայիս Մուշի թուրք-քրդական գյուղերից մեկում։ Տապանաքարը, որը չի կարող կարդալ այս քուրդ կինը, Ս. Կարապետ վանքի լուսարար Տ. Թադէոս ծ. վարդապետի շիրմաքարն է։ Սա մեր կորուսյալ հայրենիքի լուռ վկայություններից է։
Ցեղասպանությունից հետո շուրջ 100 տարի անց Հայաստանում իշխանության եկան անհայրենիք ու տգետ մարդիկ, ում պատճառով 2020թ. Արցախի 75%-ը նվիրվեց թուրքին, իսկ իմ հոր տապանաքարը արժանացավ մոտավորապես այս նկարի բախտին՝ մնալով Ադրբեջանի ձեռքում։
Այսօր ես ամեն բան անելու եմ, որպեսզի նմանատիպ ճակատագրի չարժանանա ազգիս մնացած հատվածը։
Հենց այս պայմաններում 9 օրից դուք պիտի կատարեք մեր պատմության ամենապարզ ընտրությունը. կա՛մ կօգնեք կանգնեցնել Հայաստանի թուրքացումը՝ գնալով ընտրության ու ընտրելով իրական ընդդիմություն, կա՛մ էլ ձայն տալով կապիտուլիանտ Ն. Փաշինյանին ու իր հետ համագործակցելու պատրաստ ուժերին՝ կօգնեք ՀՀ-ն վերածել կորուսյալ հայրենիքի։
Սա է։ Ամենապարզ ընտրությունը...