Մենք, որ մի կտրած ծառի, տրանսպորտի, հոսանքի թանկացման համար դուրս էինք գալիս փողոց, հիմա կուլ ենք գնացել, այն դեպքում, որ մեզ բոլորիս են ողջ-ողջ պահում ցելոֆանե տոպրակների մեջ, որ մեռնենք ու նեխենք


03:37 , 3 հունիս, 2021
Ադրբեջանցիք յոթ ամսվա մեջ նոր զորամասեր են հիմնում, դուք` ներքին թշնամիներդ թախապալար մեր հերոս տղաների մարմինները յոթ ամիս է ցելոֆանե տոպրակների մեջ եք պահում.. ու մենք, որ մի կտրած ծառի, տրանսպորտի, հոսանքի թանկացման համար դուրս էինք գալիս փողոց, հիմա կուլ ենք գնացել` կորել ենք։ Այն դեպքում, որ մեզ բոլորիս են ողջ-ողջ պահում ցելոֆանե տոպրակների մեջ, որ մեռնենք ու նեխենք։ Հիմա չկա սրան-նրան, սիրելու-չսիրելու խնդիր, կա աղետ, ու պետք է աղետը չարիքի հետ վերացնել։ Այլապես ազգովի ենք բնաջնջվելու։