Անցել են հանուն րոպեական շահի, մատաղ սերնդի ապագան վտանգելու ժամանակները


18:06 , 15 օգոստոս, 2013

Հրաժարվում եմ հասկանալ նրանց, ովքեր, տարիներ շարունակ զբաղեցնելով այս կամ այն պաշտոնը, լափելուց բացի ոչնչով աչքի չեն ընկել, իսկ հիմա, օգտվելով համացանցի հնարավորություններից, բարոյականության և արժեհամակարգի մասին քարոզ են կարդում: Հարգելիներս, անցել են «երանելի» ժամանակները, երբ հանուն րոպեական շահի վտանգում էիք մատաղ սերնդի ապագան, ու եթե կարծում եք, որ ձեր «պուպուշ» քարոզները կառաջացնեն հիշողության կորուստ, չարաչար սխալվում եք: Էլ ավելի մի բարդացրեք ձեր առանց այն էլ թշվառ վիճակը: