Կարծում եմ` Կապառոսն ու մեր Հենոն հետո իրար կհասկանան․ Զոհրապ Եգանյան


02:37 , 25 մայիս, 2021
Հենոն մեր հպարտությունն է, աշխարհի ամենահայտնի ՀՀ քաղաքացին է: Մխիթարյանն օրինակ է բոլորիս համար, որ կարելի է ապրել Հայաստանում ու նվաճել աշխարհը: Հետխորհրդային տարածքում «Հենո» ունեցել են ուկրաինացիներն ու վրացիները, մնացածը դեռևս երազում են:
Հաջողություն եմ մաղթում մեր տղաներին, տղեք ջան մենք ձեզ հետ ենք ազգովի ու Ավագի հետ սպասելու ենք խորվաթների ու շվեդների դեմ խաղին: Կապարոսի որոշման պահով կարող եմ ենթադրել, որ ցանկանում է կառուցել համակարգ, հետո, երբ կգան պաշտոնական խաղերը` համակարգին ավելացնի Մխիթարյանի մակարդակի աստղին, որ Քաթար գնանք: Չեմ հավատում, որ ինչ որ մեկը Հայաստանում կարող էր ուղղորդել Կապառոսին, կարծում եմ` ինքն ու մեր Հենոն հետո իրար կհասկանան: