ինչպես տաք ձեռքերն աստվածների
իջան և նրբորեն հավաքեցին կաթիլներն ադրենալինիս,
դրեցին իրենց բերանում
ու լվացին բոլոր վախերը՝
շաղախելով իրենց թքով
ամբողջովին ջահելացած ու հանգստացած եմ հիմա
ամբողջովին ջահելացած ու հանգստացած
կարծես ամենաօգտակար զվարճանքը
մահացու իրավիճակում հայտնվելն է
ու մի անգամ ևս վերածնվել
վերածնված և ուրախ եմ ամբողջովին
վերածնված և ուրախ
նորը սկսելու լավագույն ուղին
դժբախտորեն սխալվելն է,
սխալվելը սիրո հարցում
և վստահության,
սխալվերը հոսք ստեղծելիս,
հետո ամբողջը վերակառուցել
ու խցկվել ճեղքը սկզբնական
ամենը վտանգելը սկիզբն է ամենի ու վերջը
ամենը վտանգելը սկիզբն է ամենի ու վերջը