Ադրբեջանի ռազմական բյուջեն չի ծախսվում միայն հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ խաղալիքների վրա


20:38 , 14 օգոստոս, 2013


Ալիևի հնչեցրած թիվը, որից ամենից շատ են տպավորվել, թե Ռուսաստանի հետ սպառազինության առևտրի ծավալները հասել են 4մլրդ դոլարի, իհարկե հնչեղ թիվ է: Բայց չպետք է մոռանալ կամ պետք է իմանալ, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն չի ծախսվում միայն հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ խաղալիքների վրա: Ադրբեջանն ունի նավատորմ: Ասում են, որ Կասպից ծովում նավատորմի հզորությամբ Ադրբեջանը երկրորդն է Ռուսաստանից հետո, գերազանցում է անգամ Իրանին: Իսկ դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ ռազմանավերը, լավ նավատորմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները և այլն շատ ավելի մեծ ծախսեր են պահանջում: Իսկ այդ ծախսերը ինչի՞ համար են պահանջվում: Կասպից ծովում ո՞ւմ դեմ է պատրաստվում դուրս գալ կամ ո՞ւմից է պաշտպանվում Ադրբեջանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները փոխում են 4 մլրդի թողած տպավորությունը: