Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ, և դա ցույց է տալիս գործող իշխանության դեմքը. Արծվիկ Մինասյանը՝ քրոջորդուն կալանավորելու մասին (Video)


14:54 , 28 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է, իսկ Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ՝ Հայկ Հեքիմյանի տեսքով, իսկ դատավորի և դատարանի նախագահի նման պահվածքն ակնհայտորեն վկայում են՝ կատարվում է քաղաքական պատվեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայկ Հեքիմյանի կալանավորմանը:

«Երբ ծանոթանում ես որոշմանը, հասկանում ես՝ դա իրավական պետության ծաղր է: Հիմքերը կալանավորման ոչ միայն իրականությունից դուրս են, այլ նաև ակնհայտորեն վկայում են այն մասին, որ մենք գործ ունեք քաղաքական հստակ պատվերներ կատարելու վիճակի հետ: Այդպիսի որոշումները չեն կարող երկար կյանք ունենալ, չեն կարող սահմանափակել պայքարը, որը որդեգրել է «Հանուն հայրենիքի փրկության» շարժումը, իսկ այն անձինք, որոնք կատարում են այս իշխանությունների պատվերը, նրանք բոլորը նույնպես դատապարտվելու են արդար դատարանների և դատավորների կողմից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: