ԵՄ-ն պատժամիջոցների կդիմի Brexit-ից հետո Լոնդոնի կողմից առևտրական համաձայնագրի խախտման դեպքում


03:59 , 28 ապրիլ, 2021

168.am-ը գրում է.

Եվրամիության երկրները Լոնդոնի նկատմամբ կդիմեն պատժամիջոցների Brexit-ից հետո նրա կողմից առևտրական համաձայնագրի չկատարման դեպքում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը:

«Մենք ունենք իրավաբանական ընթացակարգ, որը կարող է հանգեցնել պատժամիջոցների Մեծ Բրիտանիայի կողմից համաձայնագրի խախտման դեպքում»,- ասել է Բոնը «Բե Էֆ Էմ բիզնես» հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ «ներգործության միջոցները կարող են կիրառվել այն պարտավորությունների չկատարման դեպքում, որոնք վերաբերում են Հյուսիսային Իռլանդիային և ձկնորսության բնագավառի իրավունքներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: