«Սովորենք ու ժպտանք միասին` հետաքրքիր դեպքեր մեր մեծերի կյանքից»


21:47 , 12 օգոստոս, 2013

Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:

Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.

- Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ: