Հարց սեքսոպաթոլոգին: «Կարո՞ղ է ձեռնաշարժությունը դառնալ պրոստատիտի առաջացման պատճառ»


20:00 , 12 օգոստոս, 2013

Հարց՝

Հնարավո՞ր է, որ սերմնաժայթումը ձգձգելով՝ ձեռնաշարժությունը դառնա պրոստատիտի առաջացման պատճառ:


Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:


 Այո՛, հնարավոր է, ինչը ցանկալի չէ: Առանց սերմնաժայթքման երկարատև գրգռման դեպքերը ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել կանգային բորբոքումների, այդ թվում՝ նաև պրոստատիտի, այսինքն՝ շագանակագեղձի բորբոքման: Ինքնին ձեռնաշարժությունը անվնաս է, սակայն գրգռվելու դեպքում ավելի լավ է գործը հասցնել տրամաբանական ավարտին, այսինքն՝ ստանալ ամբողջական լիցքաթափում՝ ազատվելով կուտակված սերմնահեղուկից: Առողջ եղեք: