Երիտասարդությունն այն ուժն է, որն ունակ է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի


11:20 , 12 օգոստոս, 2013

Սիրելի երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Բոլոր ժամանակներում հիմնականում երիտասարդությունն է եղել հասարակության զարգացման շարժիչ ուժը, և այսօր էլ` արագ փոփոխությունների ու զարգացումների մեր ժամանակաշրջանում, անչափ կարևոր է հենց ձեր՝ երիտասարդներիդ դերը, քանի որ դուք եք այն ուժը, որն ունակ է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Համոզված եմ, որ այսօր էլ երիտասարդական ձեր ողջ եռանդով ու կարողություններով դուք պատրաստ եք արժանապատիվ մասնակցություն ունենալ մեր երկրի ու մայրաքաղաքի զարգացման գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ` վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում օժանդակել կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որն օգտակար կլինի մեր սիրելի Երևանի ու երևանցիների համար: