Իսկ չեք մտածե՞լ, որ այս չարի իշխանությունը, ակնհայտ սպասարկելով թուրքական և ադրբեջանական շահերը, ծրագրել էր հենց այս ձևով ծախել Արցախը


02:06 , 3 ապրիլ, 2021
Կապիտուլյանտ և ապաշնորհ այս տականքները իրար հերթ չեն տալիս իրենց դավաճանական ու թուրքահաճո մտքերն արտահայտելու, թուրքական ծրագիրը շարունակելու: Մեկն ասում է, թե շատ լավ ժամանակ է թուրքերի հետ բարեկամանալու, մյուսն ասում է` Քարվաճառը, Շուշին հայկական չեն, էն մյուսի տան աշխատողն ասում ա, որ, ընդհանրապես, Արցախը հայկական չի, ու այդպես շարունակ...
Իսկ չեք մտածե՞լ, որ այս չարի իշխանությունը, ակնհայտ սպասարկելով թուրքական և ադրբեջանական շահերը, ծրագրել էր հենց այս ձևով ծախել Արցախը` մեծաքանակ զոհերի գնով, բանակն իսպառ ջնջելու գնով, գեներալներին պատվից զրկելու գնով, մի խոսքով երկիրը և ժողովրդին թողնելով մի խղճուկ կարգավիճակում...
Այս ամենը նրա համար արվեց, որ անզորությունից, թուլությունից, խեղճությունից դրդված հայ ժողովուրդը ստիպված համաձայնի, կամ, գոնե, սկսի մտածել այլևս թշնամություն չանել իր պապուն մորթած, իր եղբոր վիզը կտրած, իր որդուն գերեվարած և կտտանքների ենթարկած ազգի հետ...
Մարդը, վերջիվերջո, հասկանում է, որ այլևս չունենք բանակ, չունենք միջոց թշնամու դեմ պայքարելու, ներկա պահին, գոնե, այդպես է...Իսկ մենք գիտենք, որ հուսալքված և թուլացած մարդու վրա շատ ավելի հետ է ազդելը...
Իսկ ,ընդամենը, մի քանի տարի առաջ ո՞վ կհամաձայնվեր առանց կռվի 1 պոստ անգամ հանձնել թշնամուն, ով համաձայնվեր, հավերժ թշնամի կհամարվեր...Իսկ այսօր մեր ապրիլյանի հերոս Աբաջյան Ռոբի հայրը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իր որդու արյունով պահած պոստը տվել են թուրքին, հուսալքված ասում էր, որ այլևս պատերազմ չի ուզում, թեկուզ դա հավերժ մնա թուրքին, երևի...