Մեկ անգամ բռնություն գործադրածը այլևս չպետք է հնարավորություն ունենա որևէ պաշտոն զբաղեցնել


00:29 , 19 մարտ, 2021
Հակոբ Արշակյանը միշտ պարկեշտ մարդու տպավորություն է թողել, ցավում եմ, որ նրա նյարդերը տեղի տվեցին։ Բայց, այնուամենայնիվ, ինչ էլ պատահած լինի, նա պետք է հեռացվի նախարարի պաշտոնից։ Ավելին՝ մեկ անգամ բռնություն գործադրածը այլևս չպետք է հնարավորություն ունենա որևէ պաշտոն զբաղեցնել։
Ամեն ինչ շատ ավելի իդեալական կլինի, եթե Արշակյանը նաև ներողություն խնդրի լրագրողից և լրագրողական ողջ համայնքից։